390 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 11:46
Քաղաքական խաղադաշտ

«Տուշոնկա ուտողն էլ է ինքը, խտացրած կաթն էլ հետևից «զակուսկի» անողն էլ է ինքը»․ Մանուկյան

«Տուշոնկա ուտողն էլ է ինքը, խտացրած կաթն էլ հետևից «զակուսկի» անողն էլ է ինքը»․ Մանուկյան

ԱԺ-ում իրավիճակի սրումից առաջ Տարոն Չախոյանն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանին, խոսեց «տուշոնկաներից», խտացրած կաթից։

Ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում փաստեց՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի եղել ո՛չ խտացրած կաթ, ոչ էլ տուշոնկա։

«Իրենց ԱԱԾ ղեկավարը հայտարարել է, որ դա մոնտաժ է եղել ու մոնտաժն արել են Հ1-ում, ենթադրում եմ, որ դրա մասնակիցը եղել է Տարոն Չախոյանը, ու հիմա իր պատասխանը այսպես կտամ, կասեմ՝ տուշոնկա ուտողն էլ է ինքը, խտացրած կաթն էլ հետևից «զակուսկի» անողն էլ է ինքը»,-ասաց Մանուկյանը։