474 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-04 09:21
Քաղաքական խաղադաշտ

Այնպես չէ, որ ինչ -որ մեկը պահանջում է կաթողիկոսի հրաժարական, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել ու ինքը պետք է գնա այդտեղից. Փաշինյան

Այնպես չէ, որ ինչ -որ մեկը պահանջում է կաթողիկոսի հրաժարական, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել ու ինքը պետք է գնա այդտեղից. Փաշինյան

Ես հրապարակային գործիչ եմ ու կուլիսային գործելակերպը չի մտնում իմ աշխատաոճի ու գործելաոճի մեջ։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե եկեղեցու դեմ սկսված արշավը հարվածում է եկեղեցու հեղինակությանը և վիրավորում հավատացյալների զգացմունքները, արդյո՞ք մինչ խնդիրները բարձրաձայները հանդիպում ու զրույց ունեցել է Մայր Աթոռի բարձրագույն ղեկավարության հետ։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, քան կաթողիկոսի Մայր Աթոռում լինելը։

\n\n

«Կուսակրոնության խախտման մասին դեպքեր եղել են ու դուք դրանց մասին գիտեք, որովհետև եղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ։ 

\n\n

Դա պահանջի ժանը չէ, որ ինչ -որ մեկը պահանջում է կաթողիկոսի հրաժարական, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել ու ինքը պետք է գնա այդտեղից։ 

\n\n

Ինչ մնում է աղմուկ բարձրացնելուն՝ ես կարծում եմ, որ աղմուկը որոշակի առողջացնող աղմուկ է։ Ժողովրդավարական երկրները չպետք է խուսափեն հրապարակային քննարկումներից»,-ասաց նա՝ ընդգծելով որ կաթողիկոսի հետ հանդիպելու և զրուցելու բազմաթիվ առիթներ է ունեցել ու այդ հանդիպումներից է տպավորություն ստացել, որ նրա ներկայությունը աղետալի վնաս է հասցնում Առաքելական սուրբ եկեղեցուն։