561 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-15 13:53
Քաղաքական խաղադաշտ

ԱՄՆ-ից ամենաբարձր մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ TRIPP-ը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար․ Փաշինյան

ԱՄՆ-ից ամենաբարձր մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ TRIPP-ը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար․ Փաշինյան

Ի հեճուկս մեր մտավախությունների, մենք ԱՄՆ-ից ստացել ենք բարձրագույն հավաստիացումներ, որ «TRIPP» նախագիծն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի ասեմ, որ «TRIPP»-ի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են և երկու կողմերն էլ, թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՄՆ-ն ցանկություն ունեն հնարավոր ամենաարագ ժամկետներում իրականացնել այն:

Կարող ենք ասել ավելին՝ նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը»,- նշել է նա:

Փաշինյանը հավելել է, որ գործընթացը հասունացած է, հասունանում է և անկասկած է ՀՀ-ի և ԱՄՆ-ի մոտեցումը ծրագրի նկատմամբ, որպես բացարձակ առաջնահերթություն: