Մարդիկ մտահոգված են, եթե պաշարները հաստատվեն, հաջորդ քայլը հանքարդյունահանումն է․
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում հանքի վերաբերյալ հանրային լսման ընթացքում վիճաբանություն է սկսվել, որն էլ վերածվել է քաշքշուկի։
«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն նախատեսում է 2026–2028 թվականներին Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել։
Նախաձեռնությունը նախկինում դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Եղեգիս համայնքի ավագանին 2025 թվականին ծրագրին համաձայնություն չէր տվել, սակայն 2026 թվականի ապրիլի 17-ին նոր քվեարկությամբ նախաձեռնությունը ստացել է 5 կողմ և 3 դեմ ձայն։
Հանքի շահագործման ծրագրի շուրջ տարաձայնությունները շարունակվում են, իսկ Վարդահովիտում անցկացված հանրային լսումն ուղեկցվել է լարվածությամբ։