Առինջ Մոլի աշխատակիցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարդկանց հիմնական պահանջը հստակ պատասխան ստանալն է, որպեսզի կարողանան կազմակերպել
աշխատանքը։
«Եթե մարդիկ չեն աշխատում, ո՞նց պետք է արդենի գումար տան։ Թող գան, օրենքից որևէ պատասխանատու ներկայանա ու ասի՝ ժողովուրդ ջան, մեկ շաբաթից կամ տասը օրից պատասխան կլինի։ Մարդիկ էլ իմանան՝ ինչ անեն, իրենց գործին անցնեն։ Բոլորն ընտանիք են պահում, հիվանդ ունեն տանը, զինվոր ունեն։ Սենց չի կարելի, սա ճիշտ չի։ Թող ուղղակի գան ու պատասխան տան»,- ասաց աշխատակիցը։