Եթե նորմալ է, որ մարդը կարա 10 տարի երկիր ղեկավարի ու դառնա դոլարային միլիոնատեր, բա ես ինչի միլոնատեր չեմ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Բա գրում էիք, որ ես Ֆրանսիայում առանձնատուն ունեմ, Աննան՝ Կանադայում, գտե՞ք՝ դա ինչի համար էր, ցույց տալու համար, որ դա նորմալ է, որ հայտնվում են էստեղ՝ պիտի միլոնատոր դառնաս։ բայց դա նորմալ չի։
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որ մտածում են, թե սխալ է տեղի ունենում՝ մեկընդմիշտ ասել եմ՝ ՀՀ քաղաքացիները, եթե համարում են, որ սխալ է տեղի ունենում, և պետք է կանգնեցնեն, իրենք իրավունք ունեն հեղափոխություն անելու։
Թող հանուն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, Գագիկ Ծառուկյանի, Կալուգացի օլիգարխի, Սերժ Սարգսյանի և մյուսների, եթե ՀՀ քաղաքացիները համարում են, որ պիտի պաշտպանեն նրանց ազնիվ վաստակը, դուրս գան փողոց՝ պաշտպանեն, մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, մեզ էլ տանեն Հանրապետության Հրապարակում կախաղան հանեն»,-ասաց նա։