1926 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-08 21:27
Քաղաքական խաղադաշտ

Մեր ժողովրդին իրար դեմ հանելու, մեզ բաժանելու համար, այս մարդիկ պետք է պատասխան տան․ Քոչարյան

Մեր ժողովրդին իրար դեմ հանելու, մեզ բաժանելու համար, այս մարդիկ պետք է պատասխան տան․ Քոչարյան

Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին մասնակցել եմ, բայց չեմ հիշում մի դեպք, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար։ Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ, այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։ Այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները։ Այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ լարելու և մեր պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը պատերազմն է, քանի որ ուրիշ ասելիք չունեն։ 

«Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը աղերս չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Մենք այս ամենին ասում ենք «ո՛չ» և առաջարկում անվտանգության մեր մոդելը՝ ժամանակակից ու մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Ուրիշ մոդելներ մարդկությունը դեռ չի հորինել»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանը վստահեցրեց, որ իր նախագահության ժամանակ Ադրբեջանի համար կար արդյունավետ բանակցային գործընթաց, և իրենք վերականգնելու են այդ իրավիճակը և հավելեց, որ իրենք ձգտում են խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի հարատև և երաշխավորված։