462 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-04 13:34
Մարդկային պատմություններ

Եկել ենք եվրոպացիներին խնդրենք, որ մեր երեխեքի մասին լուր տան մեզ․ անհայտ կորածի հարազատ

22 անհայտ կորած երեխա ունենք, մինչև հիմա որևէ տեղեկություն չունենք իրենցից։ Համոզված ենք, որ նրանք Ադրբեջանում են։ Անհայտ կորածների հարազատներն ակցիա են իրականացնում Համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

 «Քանի որ իշխանությունը չի կարևորում մեր երեխաների հարցը, մենք եկել ենք այստեղ, եվրոպացիներին խնդրենք, որ մեր երեխեքի մասին որևէ լուր հայտնեն մեզ։ Իշխանությունը կարծում է, որ մենք խոչընդոտ ենք իր բերած խաղաղության համար»,- «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց անհայտ կորածի հարազատը։