648 դիտում, 4 օր առաջ - 2026-11-06 09:30
Քաղաքական խաղադաշտ

«Հրապարակը» սուտ լուր է գրել, ես քաղաքապետի ընտրություններին չեմ մասնակցելու. Նաիրի Սարգսյան

«Հրապարակը» սուտ լուր է գրել, ես քաղաքապետի ընտրություններին չեմ մասնակցելու. Նաիրի Սարգսյան

«Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել։

«Հրապարակ» օրաթերթը հերթական սուտ տեղեկությունն է հրապարակել, և ակնհայտ է, թե ում պատվերով»,-այս մասին գրել Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը:

«Պարտադիր չէ, որ մարդ անձնական շահ կամ քաղաքական հեռահար նպատակներ ունենա՝ իր քաղաքի խնդիրներով զբաղվելու համար։ Ես պարզապես շատ եմ սիրում մեր քաղաքը և ուզում եմ, որ այն ավելի լավը դառնա։

Գոհ եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից։ Շատ մեծ աշխատանք է կատարվում, և ես էլ իմ առաջարկներով ու խորհուրդներով փորձում եմ օգնել, որպեսզի մեր քաղաքում դրական փոփոխություններն ավելի արագ ու արդյունավետ լինեն։

Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում»,-գրել է նա: