«Հայաքվե» շարժումը միացել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով համատեղ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են երկու կառույցները։
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Թաթոյանը և «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ամրագրելով քաղաքական գործընկերության ձևաչափը։
Կողմերը նշել են, որ միավորում են ջանքերը՝ Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու համար և պատրաստ են հանդես գալ մեկ ճակատով համապետական ընտրություններում։ Հայտարարության մեջ ասվում է. «Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»։