ՌԴ նախագահը, հաշվի առնելով նրա օրակարգը, ուզենա էլ, չի կարող մանրամասների մեջ մտնել։ Կարծում եմ՝ այդ նյուանսի մասին իրեն տեղյակ չէին պահել, ՌԴ նախագահը պիտի այդքան մանրամասն ուսումնասիրե՞ր ՀՀ սահմանադրությունն ու օրենքները։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՌԴ անձնագիր ունեցող անձանց՝ ընտրություններին մասնակցելու Պուտինի հայտարարության մասին:
«Իհարկե ոչ։ Իրեն պետք է ամբողջական տեղեկացնեին, և ես, ինչ չէր արվել, իրեն տեղյակ պահեցի, որ այդպիսի նրբություն կա»,-ասել է նա: