«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ արված յուրաքանչյուր քայլ՝ ոտնձգություն, ոչ պատշաճ վերաբերմունք, ոչ կանոնական ու ոչ հարիր գործունեություն, դատապարտելի, մերժելի և անընդունելի է»,-«Իշխանության» հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի թեմի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը՝ անդրադառնալով տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսների գործողություններին:
Արձագանքելով նրանց հայտարարությանը, թե Մայր Աթոռում տարիներ շարունակ ձևավորվել են անընդունելի բարքեր և նրանք պայքարում են դրանց դեմ, քահանան նշեց.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի մայրն է։ Որևէ մեկը իր մայր ծնողի նկատմամբ չպետք է դրսևորի վատ վերաբերմունք։ Նույնը վերաբերում է նաև Մայր Սուրբ Էջմիածնին։ Այն յուրաքանչյուր հայի հայելային արտացոլումն է՝ ցույց տալու, թե ով է մարդը, հայ քրիստոնյան, առավել ևս՝ հոգևոր հայրը։ Ուստի հայ ժողովրդի մայր համարվող Մայր Աթոռը նման վերաբերմունքի արժանի չէ։ Յուրաքանչյուր քայլ կունենա իր պատասխանն ու հետևանքը»։
Անդրադառնալով Եզրաս Սրբազանին վերագրվող պնդմանն առ այն, որ նա հանդիսանում է գործակալ, Տեր Շիրակն ասաց.
«Գործակալ լինել-չլինելու հանգամանքը այդքան էլ էական և կարևոր չի»:
Մանրամասն՝ տեսանյութում