396 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-01 11:47
Քաղաքական խաղադաշտ

Ձայնագրությունների հրապարակումը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա․ Արամ Վարդևանյան

Ձայնագրությունների հրապարակումը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա․ Արամ Վարդևանյան

«Մեր հայրենակիցների 21 տոկոսը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին. մեղմ ասած, այս ամենն ունեցել է էական ազդեցություն»,- ՍԴ-ն նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: «Հակակոռուպցիոն կոմիտեն ինչի՞ համար պետք է ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ, ո՞րն էր դրա անհրաժեշտությունը. խնդիրը կանխարգելո՞ւմն է, միանշանակ ողջունելի է, բայց Բարձր դատարա՛ն, եթե լսեք ձայնագրությունները, կտեսնեք՝ այնտեղ կանխարգելման մասին չի խոսքը, այնտեղ կա թիրախավորում, շեշտադրում, անհարի ընդգծում, միջամատություն՝ քաղաքական գործունեությանը»,- հավելեց նա: