1734 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-29 16:06
Քաղաքական խաղադաշտ

«Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին

«Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց, քանի որ երկար խոսեցինք։ Մի շարք հարցերի շուրջ եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին։

«ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանը այլընտրանքներ չունենա։

Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ վարչապետն ասաց, որ դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է։

«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։