489 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-27 18:43
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի. Կարապետյան

Փաշինյանը Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի. Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ եթե չանցկացնի նոր Սահմանադրությունը, ապա անելիք չունի, մենք շարժվելու ենք այդ ճանապարհով․ Փաշինյանը Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով կաշառքի վերաբերյալ մեղադրանքներին՝ Կարապետյանը նշեց, որ կաշառք բաժանող ուժը միայն ՔՊ-ն է, իրենք իրենց այդ քայլերով կաշառքներն են չեզոքացնում։
«Իրենք են ձայնագրում, հո մենք իրենց կաշառկները չե՞նք ձայնագրելու։ ՔՊ-ն և կաշառք տվող է, և վերցնողը, COP-ը դրա վառ ապացույցն է»,- ասաց Կարապետյանը։

Դիտարկմանը, որ այժմ անգամ տեսախցիկներ են տեղադրվում, չի՞ կարող իր շարքերն այնպես ձևավորել, որ կուռ լինի, առնետներ չլինեն՝ Կարապետյանը նշեց, որ առնետներ չկան, այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացած, որ առանց ներխուժելու կարող են գիշերը պատը ծակել, լարերն անցկացնել։