«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Նույն կերպ ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր խոսում, ինչ ստացանք դրա արդյունքում։ Հիմա էլ Ադրբեջանից 120 անգամ մեծ երկրի հետ է հարաբերությունները սրում՝ նույն կերպ ինչպես Ադրբեջանի հետ էր սրել հարաբերությունները, ինչը բերեց պատերազմի։ Իհարկե մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ արդեն սրված էին, բայց ինքը առիթ է տալիս։ Մենք չենք մարսել էն մի թշնամուն, ինչու է նոր թշնամի ստեղծում մեզ համար։ Թող պայմանավորվի, չի կարողանո՞ւմ։ Մեր հաշվին է դա անում, ինքը էլի իր թիկնապահներով քայլելու է;
Հիմա ովքեր իրեն ծափ են տալիս, նրանց ուզում եմ ասել՝ հարգելի հայրենակիցներ, ով էս պահին Փաշինյանին ծափ է տալիս, նույն մարդիկ ծափ էին տալիս 2020 թ-ի պատերազմից առաջ; Չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել, աշխարհի հետ հավասարակշռված է պետք խոսել, որ չառերեսվենք նրան, ինչին առերեսվեցինք»,-հայտարարեց Կարապետյանը։