330 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-27 12:59
Հայաստանով մեկ

Իսպանիայի թագուհին ժամանել է Հայաստան

Իսպանիայի թագուհին ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թագուհու այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների: