1851 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-08 17:54
Քաղաքական խաղադաշտ

Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Իսպանիայի Կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտ ապագան։

Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական Միությանը մերձենալու գործընթացում»։