660 դիտում, 1 շաբաթ առաջ - 2026-10-16 09:00
Քաղաքական խաղադաշտ

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան։ Քիչ առաջ Իրանի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Իրանի նախագահին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մասուդ Փեզեշքիանը Երևան է ժամանել՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։