132 դիտում, 8 րոպե առաջ - 2026-11-10 13:17
Օրենքի դաշտում Քաղաքական խաղադաշտ

Էս երկրում մարդшսպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում

Էս երկրում մարդшսպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում

20 օր առաջ Արսեն Գևորգյանը առողջ մարդ էր, պլանավորում էր իր ու իր ընտանիքի ապագան, պատրաստվում էր մասնակցել Ստեփանավանի համայնքապետի ընտրություններին։ Այսօր նրա անշնչացած մարմինն են դուրս բերում կալանավայրից։

Մարդուն կալանավայրում էին պահում՝ մեղադրելով կաշառք տալու մեջ, մինչդեռ «Ուժեղ Հայաստան»-ից պնդում էին, որ խոսքն ընդամենը ընթացիկ ծախսերի մասին էր։

Հազար անգամ ասվել է, որ կալանքը չպետք է լինի պատժիչ միջոց։ Բայց էս երկրում մարդшսպաններին, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներին ազատության մեջ են թողնում, իսկ ընդդիմադիրներին փակում են բանտերում։

Այսօր Արսեն Գևորգյանը մահացած է, ընտանիքը՝ սգի մեջ։

Իշխանությունը չի կարող հերթական չոր հաղորդագրությամբ փակել թեման։ Մարդուն ազատությունից զրկելու որոշումը կայացրել է պետությունը, նրա կյանքի ու առողջության պատասխանատվությունն էլ պետքվէ կրի պետությունը: Կալանքը չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Հասկացե՛ք ի վերջո:

Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականին ԱՆ ՔԾ հայտնել են, որ Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։ 

Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։

Լիա Սարգսյան