1704 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-06 13:57
Օրենքի դաշտում

Ընդամենը 19 հոգի է մնացել Ադրբեջանի բանտերում․ մենք գործ ենք անում․ Ալեն Սիմոնյան

Ընդամենը 19 հոգի է մնացել Ադրբեջանի բանտերում․ մենք գործ ենք անում․ Ալեն Սիմոնյան

«Փաշինյանն այն մարդն է, ում աշխատանքի արդյունքում ամեն տարի գերիներ են վերդառնում Հայաստան։ Մենք չենք փորձում գլուխ գովել, բերան ծռել, կամ քաղաքականության մեջ տղամարդ խաղալ, մենք գործ ենք անում, որի հետևանքով ընդամենը 19 գերի ունենք Բաքվի բանտերում»,-«Իշխանության» հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այն, որ պատերազմից 6 տարի անց դեռ 19 գերի ունենք Բաքվում, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ձեռքբերում ներկայացրեց ու հորդորեց ընդդիմադիրներին չշահարկել գերիների ու անհետ կորածների փաստը։