Հաջիևի հետ հանդիպման հիմնական օրակարգը խաղաղության խորացումն է։ Ես ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ես տեսնում եմ, որ Ադրբեջանը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է և անում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽՔ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով, որ դեռ խնդիրներ կան այնտեղ պահվաղ անձանց հետ կապված, անհայտ կորածների վերաբերյալ։
«Այս բոլոր հարցերի շուրջ քննարկում է եղել և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորացնել ու նոր մեխանիզմներ դնել, որ հարցերը որ դեռ չեն լուծվել նոր լուծումներ գտնել։
Այստեղ կարևոր է նաև մեր հասարակություններին պատրատումը»,-ասաց նա ընդգծելով, որ փոխադարձ պատվիրակությունների այցերը կարևոր են, որպեսզի 30 տարվա հետքը պետք է կարողանանք վերացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում։
Հարցին, թե առաջիկայում նման հանդիպում նախատեսվե՞լ է՝ նա պատասխանեց, որ նման հանդիպում ժամանակին նախատեսվել է, երբ ԱԽՔ-ը Արմեն Գրիգորյանն է եղել, որի ընթացքում Հաջիևը Հայաստան է եկել։
«Չեմ բացառում, որ նման այց կանեմ նաև ես, բայց ժամկետ չեմ կարող ասել»։