498 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-10 07:17
Քաղաքական խաղադաշտ

Եվ ի՞նչ է անելու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում, այո´, մինչև վերջ պրեսսինգի ենթարկելու Հայաստանին. Աբրահամյան

Եվ ի՞նչ է անելու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում, այո´, մինչև վերջ պրեսսինգի ենթարկելու Հայաստանին. Աբրահամյան

ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են:

«Մի քանի օր առաջ էլ Ալիևի օգնականը ՀՀ պաշտոնյայի ներկայությամբ խոսում էր «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Ադրբեջան երկխոսության արդյունքում Ադրբեջանի լիդերության աճի և տարածաշրջանում գործոն դառնալու մասին:

Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար, ինքը վերածվել է տարածաշրջանային գործոնի, իսկ Հայաստանին զրկել ինքնուրույն գործելու հնարավորությունից:

Եվ ի՞նչ է անելու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում, այո´, մինչև վերև պրեսսինգի ենթարկելու Հայաստանին` ստանալու այն, ինչը դեռ իրականություն չի դարձել»,-գրում է Աբրահամյանը։