495 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-20 08:05
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանականները կփորձեն ժողովրդին զբաղեցնել ալյուրով, բրնձով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի իր ռազմավարական առավելությունը․ Աբրահամյան

Փաշինյանականները կփորձեն ժողովրդին զբաղեցնել ալյուրով, բրնձով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի իր ռազմավարական առավելությունը․ Աբրահամյան

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․\n«1.5 տարի առաջ իշխանությունը հայտարարեց սահմանազատման աշխատանքների անհրաժեշտության մասին և դա Ադրբեջանի պահանջով սկսեց Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի հատվածում: Հետևանքը բոլորը գիտեն:

\nԴեռ այդ ժամանակ ասում էին, թե դա անխուսափելի գործընթաց է, որովհետև դա այն ճանապարհն է, որով Արծվաշենն է վերադարձվելու, 2021-23 թթ.-ին Ադրբեջանի` ՀՀ-ից խլած հատվածները:\nԱդրբեջանը վերցրեց իրեն հանձնված գյուղերը, իսկ գործընթացը երկար ժամանակ է միայն կուլիսներում է ընթանում:

\nԱվելին, ոչ միայն պարզ չէ, թե դա ինչպես կընթանա, ըստ իրավիճակի Ադրբեջանն էլ ինչ կպահանջի, նույնիսկ պարզ էլ չէ, թե արդյո՞ք դա ողջ ճակատով լինելու է՞, թե՞ ոչ:\nԵս կարծում եմ, որ Ադրբեջանն իր համար նպաստավոր ուղղություններում գործընթացը կիրականացնի, իսկ օկուպացված և իր համար ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների հարցը կպահի օդում կախված:\n

Այդ ընթացքում փաշինյանականները կփորձեն ժողովրդին կզբաղեցնեն ալյուրով, բրնձով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի և կամրապնդի իր ռազմավարական առավելությունն ու դիրքավորումը»: