1755 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-01 16:40
Քաղաքական խաղադաշտ

Կշարունակի՞ Արփինե Սարգսյանը զբաղեցնել ՆԳ նախարարի պաշտոնը

Կշարունակի՞ Արփինե Սարգսյանը զբաղեցնել ՆԳ նախարարի պաշտոնը

«Քանի որ արդեն կառավարության կազմն է քննարկվում, եղե՞լ է խոսակցություն ձեր և Փաշինյանի միջև, դուք մնո՞ւմ եք ձեր պաշտոնին, թե՞ արդեն փոխարինողներ է փնտրում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։

«ՀՀ վարչապետը սահմանված ժամկետում կանի նշանակումներ և հանդես կգա հայտարարությամբ»,- պատասխանեց նախարարը։ Լրագրողի հարցին, թե ուզո՞ւմ եք մնալ, Սարգսյանն ասաց․ «Այս պահի դրությամբ զբաղեցնում եմ ՆԳ նախարարի պաշտոնը»։