ախագահ Վահագն Խաչատուրյանի՝ հունվարի 7-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված իրավական ակտից։
Ըստ հրամանագրի՝ պարգևատրման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը։
Հիշեցնենք, որ երեք տարի պաշտոնավարումից հետո՝ հունվարի երկրորդ կեսին, դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում, հաստատել են ԱՄՆ դեսպանությունից: Դեռևս պարզ չէ, թե ով է փոխարինելու Քվինին: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանից: