1965 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-28 16:23
Քաղաքական խաղադաշտ Հայաստանով մեկ

Մհեր Գրիգորյանն ու Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Մհեր Գրիգորյանն ու Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 11-ին հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Նախագահի արձակած հրամանագրերում մասնավորապես նշվում է․

«Հանրապետության տոնի առթիվ, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Թորգոմի ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

«Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Հերբերտի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։