Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել և նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխված հայերի առողջական վիճակին՝ նախարարը նշեց, որ հետևում են բոլոր վերադարձածների առողջական վիճակին։
«Նրանք մշտապես մեր դիտարկման տակ են։ Անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կոմղից և կազմակերպվում է մեր կողմից»,- ասաց Ա. Ավանեսյանը և հավելեց, որ առիթ լինելու դեպքում կայցելի նրանց։