300 դիտում, 51 րոպե առաջ - 2026-10-23 15:57
Հայաստանով մեկ

Նոր մանրամասներ՝ Աճառյան փողոցում ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ՝ Աճառյան փողոցում ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Աճառյան փողոցում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:

Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։