Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր:
Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: