201 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-13 16:33
Հայաստանով մեկ

Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը պարարվեստի զարգացման գործում. Փաշինյանի ցավակցական ուղերձը

Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը պարարվեստի զարգացման գործում. Փաշինյանի ցավակցական ուղերձը

Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան մասին: Փաշինյանի ցավակցական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ:

«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում:

Նա հարուստ ստեղծագործական գործունեություն է ծավալել օպերայի և բալետի թատրոնում, ղեկավարելով պարարվեստի ուսումնարանը՝ նպաստել նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործին: Նորայր Մեհրաբյանի հիմնադրած «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը Հայաստանի ինքնատիպ պարախմբերից մեկն է, որը լավագույնս ներկայացնում է նրա ստեղծագործական միտքը:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նորայր Մեհրաբյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ պարարվեստի բոլոր երկրպագուներին»,- ասված է Փաշինյանի հայտարարության մեջ: