ՀՀ նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու նախագծի քննարկումը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում չկայացավ։ Հիմնական զեկուցողը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նիստին չէր եկել
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը Խաչատրյանի՝ ԱԺ չգալու հետ կապված մանրամասներ չներկայացրեց։
«Առաջիկայում, երբ նախագիծը պատրաստ լինի օրակարգում ընդգրկվելու և քննարկվելու, հավելյալ կտեղեկացվի թե՛ հանրությանը, թե՛ հանձնաժողովին»,- ասաց Ջուլհակյանը։