396 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-05 07:50
Քաղաքական խաղադաշտ

Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով

Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով

Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում նման քաղաքական գործերով: Որևէ հիմնավորում, որ Արշակ Սրբազանը կատարել է հանցանք, չկա: Կա ենթադրություն՝ հենված ինչ-որ տվայլների վրա»,- դատական նիստից հետո նշել էր նա:

Փաստաբանի խոսքով, դատարանում հաստատվեց, որ որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը, չկա, այլ կա ընդամենը ենթադրություն:


Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»