471 դիտում, 1 օր առաջ - 2026-10-02 10:53
Հայաստանով մեկ

Նոր մանրամասներ՝ տուժած կնոջ և երեխաների առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ՝ տուժած կնոջ և երեխաների առողջական վիճակի մասին

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք, այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,-գրել է Ավանեսյանը։