417 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 14:36
Հայաստանով մեկ

Նոր մանրամասներ՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակի մասին

Նոր մանրամասներ՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակի մասին

 Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն:

Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։