1755 դիտում, 1 օր առաջ - 2026-10-02 16:31
Հայաստանով մեկ

Կնոջ որդին բացառիկ մանրամասներ է հայտնում՝ ինչ է տեղի ունեցել Շաքիում

Կնոջ որդին բացառիկ մանրամասներ է հայտնում՝ ինչ է տեղի ունեցել Շաքիում

5-րդ ալիքի հետ զրույցում կնոջ որդին պատմել է, թե ինչպես է Շաքիում ադրբեջանցին ներխուժել իրենց տուն և հարձակվել ընտանիքի անդամների վրա։

Նրա խոսքով՝ ընտանիքը գիշերը տանը չի եղել, իսկ ադրբեջանցին ներխուժել է տուն՝ սկզբում փորձելով բացել մուտքի դուռը, ապա կոտրելով պատուհանը։

«Մտել է ներս, այնտեղ տեղավորվել։ Սկզբում ուզում էր քրոջս ձեռքից հեռախոսը վերցնել, հետո մոտեցել է եղբորս ու զենքը պահել նրա վրա։ Մաման ներս մտավ, նրա մոտ դանակ կար։ Դանակով խփեց այդ մարդուն, նա էլ կրակեց մամայիս ոտքին»,– պատմել է կնոջ որդին։

Նրա խոսքով՝ դրանից հետո եղբայրը հարվածել է ադրբեջանցու գլխին, իսկ մայրը թույլ չի տվել, որ նա կրկին հարվածի եղբորը։

«Հետո այդ մարդը փախավ։ Մամայիս արյունը հոսում էր։ Հետո ոստիկաններն ու շտապօգնությունը եկան ու փրկեցին»,– պատմել է նա։