393 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-07 15:04
Հայաստանով մեկ

Նոր մանրամասներ՝ Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ՝ Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակի մասին

Շաքիում ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կողմից երեխաներին պաշտպանելիս հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը։

Հարազատներն արդեն տեսակցել են Անիին, քույրը պատմում է, որ Անին գիտակցության է, նորմալ խոսում է։ Սպասվող հաջորդ վիրահատությունների մասին տեղեկություն հարազատները դեռ չունեն։