525 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-12 06:57
Կրիմինալ

Բացառիկ մանրամասներ՝ Փարաքարի համայնքապետի սպանությունից

Բացառիկ մանրամասներ՝ Փարաքարի համայնքապետի սպանությունից

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին քիչ առաջ քննչական կոմիտեից տեղափոխեցին դատաբժշկական փորձաքննության:

Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90 տոկոսով բացահայտում են սպանությունը:

Իմ աղբյուրները հայտնում են, որ Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից, տակառի մեջից հայտնաբերվել է հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ձեռնոցներ, և այլ իրեր:

Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը:


Լիա Սարգսյան