«Իշխանություն» լրատվականի\nտեղեկություններով՝ Չաղ Ռուստամի հոր սպանության գործով ձերբակալված անձը քրեական աշխարհում\nհայտնի «Կուկ» մականունով Արթուր Ասրյանն է։
\n\n\n\n«Իշխանության» հետ զրույցում Ասրյանի մտերմիներից\nմեկն ասաց, որ «Կուկին» մի քանի օր առաջ կալանավորել էին մեկ այլ քրեական վարույթի\nշրջանակում։ Պարզվում է՝ Ասրյանը մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով\nգտնվել է տնային կալանքի մեջ, որի ընթացքում ոտքից պոկել է պրոբացիայի ծառայության\nսարքը եւ դիմել է փախուստի։ Սեպտեմբերից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Չաղ Ռուստամի\nհոր սպանությունից օրեր անց Ասրյանին հայտնաբերել եւ կալանավորվել են։
\n\n«Իշխանություն» լրատվականը «դատալեքս»-ից տեղեկացավ,\nոր Արթուր Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք\nձեռք բերելու, կրելու և պահելու, ինչպես նաև ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու\nհամար։ Ըստ գործի նյութերի՝ 2020 թվականի սեպտեմբերի\n3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 53-րդ շենքի հետնամասում գտնվող այգում, նա\nապօրինի կերպով ձեռք բերված ատրճանակից կրակոցներ է արձակել չորս անձանց՝ Դավիթ\nՏոնոյանի, Տիգրան Թամրազյանի, Վարդան Փաշինյանի և Տարոն Թամրազյանի ուղղությամբ։ Նշենք,\nոր հիշյալ անձանցից երկուսը հանդիսանում են օրենքով գող Կանևսկոյի ազգականները։
\n\nԱվելի վաղ հայտնել էինք, որ\nԿոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota\nLand Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող «Չաղ Ռուստամի» հոր՝ Ռոբերտ\nՍտեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ\nէլ գիտակցության չգալով մահացել էր։
\n\n«Իշխանության» տեղեկություններով՝ շրջանառվող միակ վարկածը\nվենդետան է։ «Չաղ Ռուստամը» այս պահին կալանավայրում է՝ քրեական հեղինակություն\nՖազի սպանության գործով։ Սակայն իրավապահները չեն կարողանում հիմնավոր ապացույցներ\nձեռք բերել առ այն, որ Չաղ Ռուստամի հոր սպանությունը պատվիրել են Ֆազի\nմերձավորները։ Մեր տեղեկություններով՝ մահափորձի ժամանակ Ֆազի եղբայրը եղել է\nտանը, եւ որեւէ փաստ, կամ հիմնավոր կասկած չկա, որ հենց նա է կատարողը։
\n\n