507 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-29 16:58
Կրիմինալ

Բորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալվել էլ ԵԿՄ-ական «Մասիվցի Գիժ Ավոյի» ազգականը\nեւ նրա ընկերը

Բորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալվել էլ ԵԿՄ-ական «Մասիվցի Գիժ Ավոյի» ազգականը\nեւ նրա ընկերը

«Իշխանություն»\nլրատվականին հայտնի է դարձել, որ Բորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալվել\nեն ազատամարտիկ Ավետիս Խաչատրյանի՝ «Մասիվցի Գիժ Ավոյի» ազգական Հակոբ Խաչատրյանը և\nավտոմեքենան վարած Արտակ Դիլանյանը։

\n\n\n\n

Նոր Նորքի\nՇոպրոնի փողոցում չորս օր առաջ կեսգիշերին Մասիվում գործող հակադիր խմբավորումների\nհերթական բախումը ողբերգական ավարտ ունեցավ․ սպանվեց 31-ամյա Բորիս Արզումանյանը։\nԱյդ գիշեր Մասիվում հայտնի խմբավորումները հավաքվել էին «ռազբոռկայի»՝ նախկինում\nտեղի ունեցած միջադեպի շուրջ։ Ընդհարման կողմերից մեկը եղել է «Գիժ Ավոյի» ազգականը, իսկ մյուսը՝ թաղային հեղինակություն «Մասիվցի Մոնչի» շրջապատը։

\n\n

«Իշխանության» տեղեկություններով՝ դեպքի պահին\nԽաչատրյանն ու Դիլանյանն ավտոմեքենայով վերադառնում էին հարսանեկան միջոցառումից և\nգտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ Ծեծկռտուքի ընթացքում նրանք փորձել են փախուստի\nդիմել, եւ մյուս կողմին վախեցնելու նպատակով մեքենան սկսել են անկանոն վարել, ինչի\nհետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։




\n\n

Պարզվում է՝ Հակոբ Խաչատրյանը նախկինում ևս\nաչքի է ընկել խուլիգանական վարքագծով։ Ժամանակին համացանցում լայն տարածում էր\nգտել մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ բռնության էր ենթարկվում իր երեխայի\nներկայությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսագրության մեջ բռնության\nենթարկող անձը Հակոբ Խաչատրյանն է։ Դեպքը, սակայն, իրավական ընթացք չէր ստացել։ Արզումանյանի սպանությունը\nփաստում է, որ թաղային հեղինակությունները եւ հատուկ կապեր ունեցող ընտանիքները\nշարունակում են գործել օրենքից դուրս, եւ մնալ անպատիժ։


\n\n

Լիա Սարգսյան

\n\n