«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում հերթական հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցավ դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին:
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ բանախոսը հակադրեց իշխանության և ընդդիմության մոտեցումները խաղաղության երաշխիքների հարցում: Մուրազիի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդում են, թե միջազգային երաշխավորներ պետք չեն, և որ որպես այդպիսին կարող է հանդես գալ Ադրբեջանը: Մինչդեռ, նույն Փաշինյանը դեռևս 2023 թվականին ընդունում էր, որ առանց միջազգային հուսալի երաշխիքների՝ պայմանագրի ստորագրումից անգամ 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել:
Ըստ Բորիս Մուրազիի՝ այսօր Հայաստանը անտեր ու անգլուխ է, ինչի պատճառով էլ Ադրբեջանը պահանջում է Սահմանադրություն փոխել, իսկ Ռուսաստանն առաջարկում է հանրաքվեներ անցկացնել: Նա շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նման միջամտություններ չկային, քանի որ պետությունն ուներ արժանապատիվ առաջնորդ, ում հետ խոսում էին ինչպես տղամարդու հետ:
Ելույթի ավարտին քաղաքական գործիչը կոչ արեց հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների միջոցով փոխել երկրի ճակատագիրը։