366 դիտում, 9 ամիս առաջ - 2025-12-11 09:25
Հայաստանով մեկ

Պետությունն իմ հաղթանակների վրա թքած ունի. Յուրի Սաքունց

Պետությունն իմ հաղթանակների վրա թքած ունի. Յուրի Սաքունց


«Ես պատրաստ եմ ամեն ամիս մենամարտել, խնդիրն այն է, որ միջազգային բոլոր մրցումների ծախսերը ես եմ հոգում, պետությունն իմ հաղթանակների վրա թքած ունի»:
«Իշխանության» հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը։

«Ես ներկայացնում եմ Հայաստանը միջազգային ամենակարևոր արենաներում, բարձրացնում եմ եռագույնը, իսկ օդանավակայանում իմ հաղթանակներն ընդունում են միայն հարազատներս ու ընկերներս։ Պետությունը դրա վրա թքած ունի, բացի շնորհակալագրերից այլ բան չի անում, չկա որևէ աջակցություն կամ ուշադրություն», — անկեղծացավ մարզիկը։

Միայն այս տարի Սաքունցն անցկացրել է յոթ մենամարտ, որոնք ավարտվել են հաղթանակով։

Մանրամասն՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Նարինե Ղուկասյան