399 դիտում, 9 ամիս առաջ - 2026-01-28 08:37
Հայաստանով մեկ

Մեր կերտած հաղթանակների արդյունքում 34 տարի առաջ ձևավորվեց Հայոց բանակը. Գառնիկ Դանիելյան

Մեր կերտած հաղթանակների արդյունքում 34 տարի առաջ ձևավորվեց Հայոց բանակը. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան պատերազմի և մեր կերտած հաղթանակների արդյունքում 34 տարի առաջ ձևավորվեց Հայոց բանակը:

Մեր ազգային բանակի հիմքերը դրվեցին, նախևառաջ, Հայրենիքի պաշտպանության մարտերի ժամանակ՝ անձնազոհ հայորդիների շնորհիվ:

Եվ առ այսօր բանակը շարունակում է մնալ մեր անվտանգության իրական երաշխավորը:
Զինվորից մինչև հրամանատար պետք է զգան մեր ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ:
Հաղթանակներ դեռ լինելու են»: