288 դիտում, 3 ժամ առաջ - 2026-09-23 11:46
Քաղաքական խաղադաշտ Օրենքի դաշտում

«Արցախի հաղթանակ կերտած նախագահը ինչո՞ւ պետք է ազատության մեջ չլինի»․ Քրիստինե Վարդանյան

«Արցախի հաղթանակ կերտած նախագահը ինչո՞ւ պետք է ազատության մեջ չլինի»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է գործի զարգացումներին և Արցախի նախագահի կալանքի վերաբերյալ իրենց գնահատականներին։

Վարդանյանի խոսքով՝ առաջիկայում կներկայացնեն այն հիմքերը, որոնք, իր գնահատմամբ, ցույց են տալիս, որ կալանքը կապված չէ իրավական գործընթացների հետ։

«Էս կալանքը կապ չունի իրավականության, օրենքների հետ, կապ ունի վրեժխնդրության հետ, ընդհանրապես կապ չունի արդարադատության հետ»,- ասել է նա։

Պատգամավորը պնդել է, որ կալանքը, իր գնահատմամբ, իրականացվում է ոչ թե Հայաստանի ժողովրդի կամ դատական իշխանության պահանջով, այլ արտաքին օրակարգի շրջանակում։

Վարդանյանը որպես օրինակ մատնանշել է Ադրբեջանի կողմից Դադիվանքից հայկական ժառանգության ապօրինի տեղափոխման վերաբերյալ միջազգային հետախուզման հայտարարելու մասին տեղեկությունը։

«Եթե Ադրբեջանը էսքան մանրախնդրորեն, էսքան հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի ներկայացվի, որ Հայաստանը ագրեսոր է, Հայաստանը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, ի՞նչ եք կարծում՝ էս կոնտեքստում, եթե խաչքարը պահանջում են Հայաստանից հետ վերադարձնել, չեն պահանջում, որ արցախյան հաղթանակ կերտած նախագահը ազատության մեջ չլինի»,- ասել է նա։

«Արցախի 4 նախագահներից 3-ը գտնվում են Բաքվի բանտում, մեկը՝ Երևանի բանտում»,- նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ հենց այս իրավիճակի համատեքստում են իրենք գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Մնացած զարգացումների վերաբերյալ Վարդանյանը նշել է, որ մանրամասներին կանդրադառնան լրագրողների հարցերին պատասխանելիս։