Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։