894 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-01 12:19
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանն ասում էր՝ ՔՊ-ն եթե իշխանություն չլինի, պատերազմ կլինի, սա սպառնալիք էր՝ ուղղված ընտրողին․ Լիպարիտ Դրմեյան

Փաշինյանն ասում էր՝ ՔՊ-ն եթե իշխանություն չլինի, պատերազմ կլինի, սա սպառնալիք էր՝ ուղղված ընտրողին․ Լիպարիտ Դրմեյան

ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է: «Երբ բերվեց փաստարկ առ այն, որ գործող վարչապետը հայտարարել է, որ ընդդիմության ձայների 70 տոկոսն ընտրակաշառքի միջոցով է ձևավորված, երրորդ անձը դա ներկայացրեց որպես քաղաքական հայտարարություն և պնդեց, որ իրենց իրավական դիրքորոշումը դա չէ»,- իր խոսքում ասաց «Միասնության թևեր»-ի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը:

«Ե՛վ արդարադատության միջազգային դատարանը, և՛ ՄԻԵԴ-ը վաղուց ձևավորել են նախադեպային իրավունք, որով բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական խոսքին տրվում է իրավական գնահատական: Քաղաքական գործիչը չի կարող ուղղակի պնդել, որ արել է քաղաքական հայտարարություն ու այն չգնահատվի իրավական գործընթացներում»,- հավելեց նա: ««Եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու». սա մեջբերում էր

Նիկոլ Փաշինյանի ելույթից: Սա՝ ընտրություններին մասնակցող կուսակցության թեկնածուի և նույն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ուղիղ սպառնալիք է: Քիչ թե շատ ընկալունակ ընտրողը հասկանում է մեկ բան՝ եթե ՔՊ-ն չլինի, պատերազմ կլինի, բայց դարձյալ այս դահլիճում այդ խոսքերը ներկայացվեցին որպես քաղաքական կոշտ, սուր կամ չափացանցված, ու ազատ կամքի վրա ազդեցություն չունեցող»,- ասաց Դրմեյանը: