Հիմա 60-ից ավել քաղբանտարկյալներ կան։ Ամեն ինչից պետք է հետևություն անենք։ Ցանկացած իշխանություն վաղը դառնալու է ընդդիմություն, ցանկացած ընդդիմություն՝ իշխանություն։ Եթե ցանկացած իշխանություն մտածի, որ վաղը դառնալու է ընդդիություն, ինքն իր իշխանության ժամանակ գործի օրենքի շրջանակներում, խնդիրների առջև չբախվեն քաղաքական ընդդիմախոսները, ապա կունենանք ավելի լավ հասարակություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան
«Ես գրեթե ամեն շաբաթ այցելում եմ ՔԿՀ-ներ, հանդիպում այնպիսի մարդկանց, որոնք ժամանակին ամենակոշտ քննադատն են եղել, այդ մարդկանց հայացքներն ու արարքները գուցե չեմ կիսում, բայց այդ մարդկանց նկատմամբ պետք է ունենանք ապրումակցում, իրենց իրավունքները, եթե խախտվում են, պետք է պաշտպանվեն։ Ես նախօրիեն այցելել եմ «Սասնա ծռեր» խմբավորման անդմաներից մեկին, որի խնդնիրներով ինձնից ավելի շատ գուցե քաղաքական դաշտում զբաղվող շատ քիչ մարդիկ կան, նույնը՝ մնացածի հետ կապված։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն բացառապես իրենց կատարած արարքների համար»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ բոլոր ժամանակներում քաղաքական իշխանության կողմից ընտրովի մոտեցում է ցուցաբերվել քաղաքական հայացքների համար, պետք է ազատ արձակվեն։
Դանիելյանը նկատեց, որ բոլորիս խարանն է, որ ՔԿՀ-ում սրբազաններ են գտնվում, դա մեր բոլորիս ամոթն ու խարանն է։