1659 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-31 13:27
Օրենքի դաշտում

Երևանի Ադանայի փողոցում հարևանների միջև վիճաբանության ժամանակ գազային ատրճանակ է գործի դրվել

Երևանի Ադանայի փողոցում հարևանների միջև վիճաբանության ժամանակ գազային ատրճանակ է գործի դրվել

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։

Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ վիճաբանություն է եղել հարևանների միջև, ինչի ընթացքում գործի է դրվել գազային ատրճանակ:

Տուժածներ կամ մարմնական վնասվածք ստացած անձինք չկան:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։