2049 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-21 12:06
Օրենքի դաշտում

Գազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել․ գործի է դրվել գազային ատրճանակ

Գազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել․ գործի է դրվել գազային ատրճանակ

Օգոստոսի 21-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ։Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։
ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։