372 դիտում, 9 ամիս առաջ - 2025-12-16 12:45
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները:

Նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը, անդրադարձ է կատարվել ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 9-ին և գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը: Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար: Ներկայացվել է, որ գնահատում իրականացվել է վեց հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարություն, քաղաքականություններ, մարդկային ռեսուրսներ, հաշվետվողականություն, ծառայություններ և թվայնացում, հանրային ֆինանսների կառավարում: Ըստ զեկույցի, արձանագրվել են հետևյալ հիմնական ձեռքբերումները՝ ռազմավարությունների իրավական ամբողջական հիմքի կառուցում, քաղաքականությունների բարձր մասնակցայնություն, բյուջեի բարձր հաշվետվողականություն: Նշվել է, որ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ, որն արձանագրվել է նաև միջազգային այլ ինդեքսներով: